ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգլը հայտարարել է, որ Իրաքի բանակն ամբողջությամբ վերահսկում է Բաղդադը, որտեղ շաբաթ օրը տեղի էին ունեցել մի շարք պայթյուններ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջին տվյալների համաձայն՝ պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ:
Միևնույն ժամանակ, Հեյգլը, որը այցով գտնվում է Չիլիում, հայտնել է, որ իրավիճակը Սիրիայի Քոբանի քաղաքում, որը գրոհում են ԴԱԻՇ-ի գրոհայինները, շատ վտանգավոր է:
Քաղաքի համար ծանր մարտեր են ընթանում: Երեկ քրդական ուժերին հաջողվել է հետ մղել ԴԱԻՇ-ի գրոհայինների հարձակումը, սակայն վերջիններս շարունակ համալրում են ստանում:







































