Ղազախստանի հարավում վթարի է ենթարկվել ռազմական ինքնաթիռ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն:
Ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է տեղի ժամանակով ժամը 19:00-ին, իսկ 19:01-ին հաղորդագրություն է եկել այն մասին, որ Չիմկենտա քաղաքի մոտակայքում ինքնաթիռ է ընկել և այրվում է:
Վթարի ենթարկված ռազմական ինքնաթիռում եղել է 27 մարդ, այդ թվում նաև Ղազախստանի սահմանապահ ծառայության ղեկավարը. նրանք բոլորը զոհվել են:
«Ան-72 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ, 20 զինծառայող, այդ թվում նաև սահմանապահ ծառայության ղեկավարի պարտականությունները ժանանակավոր կատարող գնդապետ Տուրգանբեկ Սթամբեկովը»,- ասվում է հաղորդագրության մեջ:









































