Ֆրանսիայի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը վկայում է այն մասին, որ ավելի քան երկուսուկես միլիոն ֆրանսիացիներ արդեն արտագաղթել են այլ պետություններ, իսկ երկիրը լքել ցանկացողների թիվը տարեցտարի ավելանում է 2 տոկոսով: Այս մասին գրում է The Independent-ը:
Հետազտությունը գլխավորած՝ «Միություն հանուն ազգային շարժման» կուսակցության ղեկավար Լյուկ Շատելի խոսքերով՝ առավել ակտիվ և աշխատունակ ֆրանսիացիների մոտ կարծիք է ձևավորվել, որ Ֆրանսիայում «հնարավոր չէ հաջողության հասնել»:
Ասվում է նաև, որ ֆրանսիացիների՝ այլ երկրներ արտագաղթելու վրա ազդում է նաև ներգաղթյալների թվի մշտական աճը հասարակության բոլոր շերտերում:










































