«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
-Պարոն Սաֆարյան, եթե ամփոփենք երեկ տեղի ունեցածը,արդյոք հնչած ուղերձները Ձեզ համար պա՞րզ էին: Ինչո՞ւ կառավարությանը կամ վարչապետին ուղղված որևէ քննադատական միտք չհնչեց: Տեր-Պետրոսյանին ի՞նչն էր կաշկանդում՝ գուցե Ծառուկյանի ներկայությո՞ւնը, թե՞…
-Կարծում եմ՝ երեկվա հանրահավաքին հնչած ելույթները թույլ են տալիս հասկանալու, թե եռյակն ինչհարցի շուրջ ունի համաձայնություն, ինչհարցի շուրջ՝ չունի: Թերևս միակ համաձայնությունը, որ նրանք ունեին, գալն էր և հարթակից միասին հայտարարելը, որ համաժողովրդական շարժում են սկսում. սրանից զատ՝ այլ համաձայնություններ չկան:
Նախ՝ բոլորի ելույթներից տեսանելի էր, որ նրանցից որևէ մեկը չի շտապում, այսինքն՝ այս հարցը կարևոր է այնքանով, որ երբեմն շոշափվում էր արտահերթ իշխանափոխության հանգամանքը: Իսկ արտահերթ իշխանափոխության գնացող ուժերը, համենայնդեպս՝ շտապում են և շտապում են հստակեցումներ մտցնել որքան հնարավոր է շուտ: Մինչդեռ այն ձևը, ինչպես նրանք անցկացրին ամառը, և ինչպես հիմա են անում, ցույց է տալիս, որ նրանցից որևէ մեկը չի շտապում: Տեր-Պետրոսյանը թերևս մի հետաքրքիր բան ասաց՝ մենք հաջորդ հանրահավաքում արդեն կներկայացնենք փաթեթային, թե փուլային, արտահերթ, թե հերթական այդ իշխանափոխությանը վերաբերող հանգամանքները: Սա նշանակում է, որ երեկվա դրությամբ էլ որևէ ընդհանուր համաձայնություն չկար իշխանափոխության խնդրով: Հետևաբար՝ եռյակի կամ քառյակի ուժերին ոչինչ չէր մնում, քան հայտարարել, որ եկել ենք ձեզ ասելու, որ մենք հաջորդ անգամ կգանք ձեզ բան ասելու:
Մեկ այլ կարևոր թեզ էր այն, որ Տեր-Պետրոսյանն ասում էր, թե այսուհետ իշխանություններին այլևս նամակներ և վերջնագրեր չեն գրելու, սպասելու են, որ իշխանությունը ինքը ներկայացնի առաջարկներ, իրենք պայքարը տեղափոխում են փողոց, և դրա մեղավորն իշխանությունն է: Դրա հետ միասին հայտարարեց, որ 12 կետերին չի անդրադառնալու:Սա նշանակում էր պաշտոնապես ապահարզան տալ 12 կետերի գործընթացին, որն ունի իր պատճառները: Առաջին՝ շարունակել ընկնել 12 կետերի հետևից՝ նշանակում է ընկնել Հովիկ Աբրահամյանի և նրա կառավարության հետևից: Իսկ Տեր-Պետրոսյանը գիտի, որ քառյակի ներսում այս հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն չի կարող լինել,քանի որ Գագիկ Ծառուկյանը համաձայնել էր գալ և կանգնել հարթակին և ըստ էության անուղղակի հաստատել, որ ինքը «Ժառանգության» և ՀԱԿ-ի հետ սկսում է համաժողովրդական շարժում: Դա առավելագույնն էր, ինչ կարող էր անել Գագիկ Ծառուկյանը՝ եթե դրա դիմաց հավաստիացումներ էին տրվում, որ հակառուսական որևէ ելույթ չի հնչում, ՄՄ-ի դեմ ելույթ չի հնչում, և նաև ելույթներ չեն հնչում կառավարության դեմ:
Երեկվա հանրահավաքումայս գործարքն էր տեսանելի, և պատահական չէր, որ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ոչ միայն հանրահավաքում, այլ նաև հետագայում խոսք չի լինելու արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին: Նա նաև հայտարարեց, որ քառյակի 12 կետերն արդեն անցյալ են: Սա ցույց է տալիս, որ այս պահին համաձայնություններ չկան՝ կապված կառավարության պաշտոնանկության հարցը, նաև՝ նախագահի պաշտոնանկության հարցը դնելու հետ: Երեկվա հանրահավաքը ի ցույց դրեց, որ քառյակը միայն մեկ բանում համաձայնություն ունի՝ առանց օրակարգի շարժում սկսելու:
-Երեկվա հանրահավաքը ունե՞ր արտաքին հասցեատեր:
-Երեկվա հանրահավաքում եռյակի քաղաքական գործիչները առավելապես պայմանավորվածություններ ունեին այս կարգի խնդիրների, բայց ոչ՝ իշխանափոխության շուրջ, մասնավորապես՝ չխոսելկառավարության դեմ, չխոսել Ռուսաստանի դեմ, չխոսել Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրներից, թույլ չտալ հակառուսական հայտարարություններ և հայհոյանքներ իշխանության հասցեին:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:







































