Ազգային ներկայացուցիչների համաչինական ժողովը կքննարկի օրենսդրությունը խստացնելու հարցը, որը կկարգավորի քաղաքացիների մուտքը համացանց` հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Առաջարկված միջոցները ենթադրում են, որ չինացիները պրովայդերներին պետք է տեղեկատվություն տրամադրեն իրենց մասին համացանցին միանալու համար: Ենթադրվում է, որ օգտատերերը կկարողանան դիմել պրովայդերներին՝ խնդրելով անհրաժեշտ միջոցներ սահմանել նրանց դեմ, ովքեր խախտում են իրենց իրավունքը:
Չինաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնական թերթը՝ The People’s Daily-ն, ողջունել է այս նախաձեռնությունը և թերթի առաջին էջում համացանցի վերահսկողությունը խստացնելու կոչ տեղադրել:
Այս նախաձեռնությունը բացատրվել է այն հանգամանքով, որ մարդիկ չեն ուզում գործ ունենալ «քաոսային համացանցի հետ»:
2012թ. Չինաստանում սահմանվել է կանոն, որի համաձայն` տեղի միկրոբլոգերի համակարգում հնարավոր է գրանցվել միայն տեղի իշխանություններին տեղյակ պահելուց հետո: Չինաստանի իշխանություններն արգելափակում են նաև մի շարք արտասահմանյան ռեսուրսներին հասանելիությունը, ինչպիսիք են, օրինակ, YouTube-ը, Facebook-ը և Twitter-ը:
Չինաստանում համացանցից օգտվում է շուրջ 538 միլիոն մարդ:








































