Grand Theft Auto V-ի թողարկումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մարտին: Ինչպես հաղորդում է Gameranx պորտալը՝ այդ մասին հայտնել է Amazon-ը հղման մեջ, որը նախատեսված է ապրանքի նախնական պատվեր կատարող գնորդների համար:
Նրանում ասվում է, որ խաղի թողարկման նախնական ամսաթիվը մարտի 27-ն է: Խաղը ստեղծող Rockstar ընկերությունը չի մեկնաբանել այդ տեղեկությունները: Վերջին տարիներին նա նախընտրում է իր խաղերը թողարկել մայիսին:
GTA-ն ներկայացվել էր 2011-ի նոյեմբերին: Ի տարբերություն նախորդ սերիաների՝ նոր խաղում միանգամից երեք նոր հերոս կլինի: Նոր մասի գործողությունները կզարգանան Սան Անդրեաս նահանգի Լոս Սանտոս քաղաքում:











































