Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Արաբական միացյալ Էմիրությունների Ալ Էյն քաղաքում անցկացվոց օփենում երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ գրոսմայստեր Եվգենի Միրոշնիչենկոյի (Ուկրաինա) հետ գլխավորում է աղյուսակը:
Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանն ունի 2 միավոր:
Մրցաշարին մասնակցում են 52 շախմատիստներ:







































