Թուրքական «Գալաթասարայ»-ի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերն արդեն երեք ամիս է, ինչ աշխատավարձ չի ստացել, տեղեկացնում է L’ Equipe-ը:
Թուրքական ակումբը Սնեյդերին մեկ մլն եվրո է պարք, և եթե իրավիճակը չբարելավվի, ապա Ուեսլին կարող է դիմել ՖԻՖԱ՝ իր պայմանագիրը չեղյալ համարելու նպատակով:
Սնեյդերը հայտարարել է, որ այժմ մտածում է միայն Հոլանդիայի ազգային հավաքականի մասին:





































