Ֆրանսիայում հնագույն մարդու մասունքներ են հայտնաբերվել, որը, նախնական տվյալներով, ապրել է մոտավորապես 200 հազար տարի առաջ, հաղորդում է Le Monde-ը:
Ձախ ձեռքի ոսկորների կտորները հնագետները հայտնաբերել են Սենա գետի մոտ, որը գտնվում է Փարիզից 100 կմ հյուսիս-արևմուտք: «Դա այդ տարածքում հայտնաբերված ամենահին մասունքներն են»,- ասում են հնագետները:
Կատարված ուսումնասիրությունները թույլ են տվել ենթադրել, որ ոսկորները պատկանում են երիտասարդ մարդու: Հնագետները ոսկորների ուսումնասիրությամբ ենթադրում են նաև, որ այդ երիտասարդը նիզակ է նետել:
Լոնդոնի Բնագիտական թանգարանի աշխատակիցները կարծիք են հայտնել այն մասին, որ ժամանակակից Եվրոպայի տարածքի հնագույն բնակիչները «սկսել են նիզակ գործածել ավելի վաղ, քան նախկինում ենթադրում էին մասնագետները»:








































