Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակՎրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տևզաձեն երեկ հայտարարել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ին չի անդամակցի ո՛չ հիմա, ո՛չ էլ շուտով.
«ՆԱՏՕ-ի մասին քաղաքական գործիչների հայտարարությունները միայն հայտարարություններ են: ՆԱՏՕ-ին անդամակցելը կախված չէ միայն մեր ստանձնած պարտավորությունների իրագործումից: ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու ճանապարհին ընկած խոչընդտող գործոններից մեկը կորսված տարածքներն են (Աբխազիա և Հարավային Օսիա):
Վրաստանի անդամակցության դեպքում ՆԱՏՕ-ն կբախվի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելու սպառնալիքին, որի հետ ՆԱՏՕ-ն ունի բարելավված հարաբերություններ: Եթե մենք ՆԱՏՕ-ին անդամակցենք առանց Աբխազիայի ու Հարավային Օսիայի, ապա չի բացառվում, որ մենք դարերով կմնանք առանց դրանց: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորումը ՆԱՏՕ-ի վրայից կհանի բեռը»:









































