Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Հայաստանի բարեփոխումների փորձը հետաքրքիր է և մոդելային աշխարհի երկրների համար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Մարի-Պյեր Պոիրիերի գլխավորած պատվիրակությանը: Ա. Աշոտյանը նշել է, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ԿԳ նախարարության կարևորագույն գործընկերներից է, որի աջակցությամբ հաջողությամբ իրականացվել են համատեղ բազմաթիվ ծրագրեր:

Մարի-Պյեր Պոիրիերին իր հերթին նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես, ներառական կրթության ոլորտում, որի հետևանքով բոլոր երեխաներին տրվել են կրթական միանման հնարավորություններ: Այդ կապակցությամբ նախարարը հույս է հայտնել, որ ԱԺ աշնանային նստաշրջանում հավանության կարժանա «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով մինչև 2025 թվականն անցում կկատարվի համընդհանուր ներառական կրթության:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և նախարարության համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, ուղղված հատուկ ուսումնական հաստատությունների վերակազմակերպմանը և ներառական համակարգի հզորացմանը: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և ԱՄՆ Զարգացման գործակալությունը արդեն իսկ ստորագրել են 5-ամյա ծրագրի համաձայնագիր, որի նպատակն է աջակցել կառավարությանը` բարեփոխելու երեխաների խնամքի համակարգը և բեռնաթափելու գիշերօթիկ խնամքի հաստատությունները: Ծրագրի բաղադրիչներից մեկը ներառական կրթության զարգացումն է:

Քննարկվել է նաև դպրոց չհաճախող կամ չհաճախելու ռիսկի տակ գտնվող երեխաների հատնաբերման և ուղղորդման ծրագրին առնչվող հարցեր: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը Լոռու մարզում իրականացնում է նշված փորձնական ծրագիրը, որի նպատակն է մշակել մարզային կրթական, սոցիալական, առողջապահական, ոստիկանության, համայնքային ծառայությունների և հասարակական կազմակերպությունների համագործակցության մեխանիզմներ՝ երեխաների դպրոցից դուրս մնալը կանխելու համար: Այս կապակցությամբ նախարարը նշել է, որ վերոնշյալ փորձնական ծրագիրը հետաքրքիր փորձ է. ցանկալի կլիներ, որ այն դրվեր հանրային քննարկման և տարածվեր ՀՀ բոլոր մարզերում: Գործընթացը, ըստ Ա. Աշոտյանի, ներառում է տարբեր գերատեսչությունների համակարգված աշխատանքի հնարավորություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նաև նախադպրոցական կրթության ձեռքբերումները: Մասնավորապես, ՄԱԿ ՄՀ-ը մասնակցում է Համաշխարհային բանկի վարկային ծրագրով նախադպրոցական ծառայությունների զարգացման ծրագրին, որում կարևորվում է սոցիալապես խոցելի խմբերի ներառման անհրաժեշտությունը:

Ա. Աշոտյանի խոսքով` ծրագրում ներկայումս ներառված են 5-6 տարիքային խմբի երեխաներ, և նախատեսվում է, որ մինչև 2017 թվականը 6 տարեկանների ընդգրկվածությունը ծրագրին կկազմի մինչև 90 տոկոս: Նախարարը կարևորել է ծրագրի արդյունավետությունը նաև ավելի ցածր տարիքային խմբի համար. այդ ուղղությամբ ներկայումս կառավարությունը քայլեր է ձեռնարկում` ուղղված նախադպրոցական կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում