Good Day New York շոուում դերասան Նիքոլաս Հոլթին խնդրել են մեկնաբանել իր նախկին ընկերուհի ու «Իքս մարդիկ» ֆիլմում իր գործընկերուհի Ջենիֆեր Լոուրենսի մերկ լուսանկարի հրապարակումը՝ հայտնում է The Independent-ը:
«Ինձ շոկի է մատնում այն, որ նման բաներ են կատարվում աշխարհում: Դա խայտառակություն է»,- ասել է դերասանը:
Ավելի վաղ Vanity Fair-ին տված հարցազրույցում Լոուրենսը անձնական լուսանկարների գողությունը համարել էր սեքսուալ հանցագործություն: Նա հայտարարել էր, որ կայքերը, որտեղ տեղադրվել էին այդ լուսանկարները, պետք է պատասխանատվություն կրեն՝ հավելելով, որ իր հայտնի լինելը չի նշանակում միջամտել իր անձնական կյանքին:










































