Երեկ Ռայան Գոսլինգի ու Եվա Մենդեսի դուստրը ստացավ ծննդյան վկայական, որտեղ նշված է երեխայի անունը՝ Էսմերալդա Ամադա Գոսլինգ: Այսպես են դերասաններն անվանել փոքրիկին՝ հայտնում է elle.ru-ն:
Անկասկած, աստղերը որոշել են, որ Վիկտոր Հյուգոյի վեպի ճակատագրական գեղեցկուհու անունը հարմար է իրենց դստերը: Ընդ որում՝ նման գեներով նա առանց այդ էլ դատապարտված է բոլորին խենթացնելու: Մենդեսի կուբայական ընտանիքը գոհ է մնացել երեխայի անվան ընտրությունից:
Հայտնի է, որ երեխան լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 12-ին՝ Սանտա Մոնիկայում:











































