Բրիտանական կառավարությունը կարող է մոտ ապագայում քննարկել ոստիկանությանը լրացուցիչ իրավասություններով օժտելու հարցը: Մասնավորապես ոստիկանները կարող են հակակառավարական և բողոքի այլ ակցիաների ժամանակ մասնակիցներին արգելել կրել դիմակներ: Ոստիկանները կարող են նրանց թույլ չտալ մասնակցել այդ ցույցին, եթե նրանք չենթարկվեն ոստիկանության պահանջին: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Ըստ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Թերեզա Մայայի` սա յուրօրինակ ազդանշան է բոլոր այն ցուցարաներին, որոնք ի սկզբանե մտադրված են բռնությունների դիմել բողոքի ակցիայի ժամանակ: Այս օրինագծի ընդունման առիթ է հանդիսացել մի քանի շաբաթ առաջ Լոնդոնում տեղի ունեցած բողոքի ակցիան, երբ երիտասարդները սկսել էին կոտրել շենքերի ապակիները, իսկ ոստիկանների վրա ներկի պարկեր նետել: Ձերբակալված ցուցարարների մեծ մասը եղել էին դիմակներով: Այդ ժամանակ վիրավորվել էր 54 ոստիկան, 12 ոստիկան հոսպիտալացվել էր:
Բրիտանիայում վերջին ժամանակներս քննարկվում է ոստիկանությանը նոր իրավասություններ շնորհելու հարցը: Մասնավորապես նշվում է, որ քննադատության է արժանացել այն որոշումը, համաձայն որի, անարխիստների բողոքի ակցիաների հետևանքները նվազեցնելու համար ապրիլի 29-ին արքայազն Ուիլյամի պսակադրության օրը ոստիկանությանը թույլատրվել է կանգնեցնել և խուզարկել բոլոր կասկածելի քաղաքացիներին:









































