Գոյություն ունի Goldman Sachs Elevator Twitter օգտահաշիվ, որը վարում է Ջոն Լեֆևր անունով մի մարդ, որը խոստովանում է, թե մոտ է կանգնած Ուոլ սթրիթին:
Իր Twitter-ում նա հավաքում է մեջբերումներ, որոնք իբր լսել է բորսայում գրասենյակների վերելակներում: Հաճախ ինքնահավան ու ծիծաղելի արտահայտությունները բացահայտում են կյանքի ճշմարտացիությունը:
adme.ru-ն ներկայացնում է ամենասուր արտահայտությունները, որ ցույց են տալիս բանկիրների ու հարուստների ցինիկությունը:
1. Ամեն հեռախոսազրույց սկսվում է հետևյալ խոսքերից. «Հեռախոսս համարյա նստել է ու կարող է անջատվել, այնպես որ արագ ասա»:
2. Սովորեցրու մարդուն ձուկ որսալ, ու նա նորից կքվեարկի նրա օգտին, ով իրեն կխոստանա տալ այդ ձուկը:
3. Եթե դուք ունեք լավ մետաբոլիզմ, գլխին լավ մազեր ունեք ու լավ աշխատանք, մի ամուսնացեք երիտասարդ տարիքում, սպասեք 10 տարի նոր միայն ընտրություն կատարեք:
4. Վիճակագրորեն իմաստ չունի անհանգստանալ, թե ինչ տեսք ունի քո առաջին կնոջ մայրը:
5. Ես քեզ հետ կհամաձայնեի, սակայն այդ ժամանակ մենք երկուսս էլ սխալ կլինենք:
6. Հարևանի խոտն ավելի կանաչ է, քանի որ այն պարարտացվել է գոմաղբով:
7. Եթե ինձ հեռացնեն աշխատանքից, դա կնոջս հավատարմության լավ ստուգման եղանակ կլինի, եթե պաշտոնս բարձրացնեն, ապա կլինի ինձ ստուգելու միջոց:
10. Տարբերվելու նոր երևույթ՝ հանդիպել ընկերների հետ ու ոչ մի անգամ չնայել հեռախոսին:
11. Այն փաստը, որ կան սարսափելի տգեղ մարմնավաճառներ, ցույց է տալիս տղամարդկանց ու ազատ շուկայի էությունը:
12. Հայտնի անձանց մեծամասնությունը չունի անգամ համալսարանական կրթություն. այդ դեպքում ընդհանրապես ինչու նրանց համար խորհրդակցեն ինչ-որ լուրջ հարցի վերաբերյալ:
13. Միայն նեանդերթալցին է իջնում ֆիզիկական բռնության մակարդակին: Ես նախընտրում եմ ստորացնել բարոյապես, կոտրել ոգին ու զրկել հույսից:
14. Իմ սիրած երևույթներից մեկը՝ երբ ինչ-որ մեկն իր սելֆին տեղադրում է, ու ոչ ոք այն չի լայքում:
15 . Զրուցակցին լսելը կիսով չափ բաղկացած է ձեր հերթին սպասելուց, կիսով չափ՝ ձեզ հիշեցնելուց, որ ամեն 10 վայրկյան փոխեք ձեր դեմքի արտահայտությունը:
16. Երբ ես լսում եմ՝ «մի րոպե ունե՞ք», ես հասկանում եմ, որ հիմա կկորցնեմ կես ժամ, որոնք երբեք չեմ կարողանա հետ բերել:
17. Ինքդ քեզ նման եղիր՝ հիանալի խորհուրդ մարդկանց 5%-ի համար:
18. Դաջվածքն ինձ համար չէ: Ես պիտակներ չեմ կպցնում իմ լամբորջինիի բամպերի վրա:
19. Շուտով դու կհասկանաս, որ լռությունը լավագույն եղանակն է ամեն ինչ գրողի ծոցն ուղարկելու համար:
20. Երբ ինձ ասում են՝ «հարկավոր է մի օր հարմարեցնել հանդիպել», ես ասում եմ՝ «իհարկե, ես կզանգեմ քեզ: Դա սուտ է՝ ի պատասխան ստի»:
21. Աղքատներն ուտում են այնքան ֆասթֆուդ, որ թվում է՝ նրանց ժամանակը մեծ փող արժե:
22. Ես պարզապես ցանկանում եմ լինել բավականաչափ հարուստ, որպեսզի կենտրոնացած չլինեմ փողերի վրա:
23. Համացանցում Մանդելայի մահը մեկնաբանող մարդկանց 98%-ը չեն կարող անգամ պատասխանել նրա կյանքին վերաբերող հասարակ հարցերին:
24. Ընկերուհիներիցս մեկը հարցրեց, թե ինչ կանեմ, եթե ունենամ 10 մլն դոլար: Ես նրան պատասխանեցի. «Կհարցնեմ, թե ուր է փողերի մնացած մասը»:
25. «Զբաղվիր նրանով, ինչ սիրում ես» հիանալի պատասխան է, որ վաստակեք ամսական 1000 դոլար:









































