Ամերիկացի ինժեներները ստեղծել են «բոժոժավոր» ռոբոտ, որը կարող է բլուրները մագլցել օձից ոչ վատ: Լաբորատորիայում նրանք ավազե թեքության վրա գործարկել են միաժամանակ ռոբոտ և կենդանի օձ: Այս մասին հայտնում է Science ամսագիրը:
Ինժեներները վաղուց արդեն կառուցում են ռոբոտ օձեր. նման մեքենաներն արդյունավետ են համարվում որոնողա-փրկարարական գործողությունների ժամանակ:
«Էլիզաբեթ» ռոբոտը, որը ստեղծվել էր Կարնեգի-Մելոնի համալսարանի մասնագետների ջանքերով, ուղարկվել էր հնագետներին օգնության՝ ուսումնասիրելու եգիպտական քարանձավները: Սակայն այն դժվարացել է մագլցել սահող ավազե թմբերը: Այդ ժամանակ հղացել է բոժոժավոր օձերի նմանությամբ ռոբոտ կառուցելու միտքը:









































