Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Երևանում են շուրջ 40 պատվիրակություններ՝ գործընկեր և քույր քաղաքներից

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման մասին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ սա հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված ամուր բարեկամության ևս մեկ ապացույցն է և աշխարհին միասնական ներկայանալու հրաշալի հնարավորություն. «Այս օրերին Երևանում են գտնվում նաև շուրջ 40 պատվիրակություններ՝ գործընկեր և քույր քաղաքներից, և ես վստահ եմ, որ իսկապես հաճելի ժամանակ կանցկացնեք Երևանում:

Ինչ վերաբերում է գործնականին, ապա ասեմ, որ արդեն իսկ հանձնարարել եմ համապատասխան օղակների պատասխանատուներին Ստեփանակերտի գործընկերների հետ միասին քննարկել և նախապատրաստել Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության քառամյա նոր համաձայնագրի նախագիծը: Ու ես համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ համագործակցության շարունակականության արդյունքում ևս կգրանցենք նշանակալի արդյունքներ՝ էլ ավելի ակտիվացնելով նաև փոխգործակցությունը Երևանի և ԼՂՀ շրջանների միջև», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ իր հերթին, շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի օրվա կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել Երևանի և Ստեփանակերտի արդյունավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում Երևանի քաղաքապետի կողմից ցուցաբերվող մշտական պատրաստակամության և ջանքերի համար. «Պարոն քաղաքապետ, այսօր իսկապես հաճելի է արձանագրել, որ երկուստեք մեր փոխգործակցությունը բոլոր ուղղություններով զարգանում է արդյունավետ, գրանցվող հաջողություններն էլ իսկապես շոշափելի են:

Եվ այդ ամենում, անշուշտ, շատ մեծ է Ձեր անձնական ներդրումը, ինչի համար մեկ անգամ ևս ուզում եմ իմ և բոլոր ստեփանակերտցիների անունից ի դեմս Ձեզ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին՝ երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնման հարցում ցուցաբերվող մշտական պատրաստակամության ու ջանքերի համար: Վստահ եմ, որ առաջիկայում ստորագրվելիք համագործակցության քառամյա ծրագրով նախատեսված բոլոր կետերը ևս մենք կկարողանանք կյանքի կոչել:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ առանձնակի կարևորել նաև Երևանի զարգացմանն ուղղված Ձեր սրտացավ ու հետևողական աշխատանքը, որի արդյունքներին ականատես ենք ամեն օր, ու բոլոր հայերիս մայրաքաղաք Երևանի օրեցօր առավել բարեկարգ ու հարմարավետ դառնալը մեզ համար նաև լավագույն փորձն ընդօրինակելու փայլուն հնարավորություն է, ինչը և փորձելու ենք կյանքի կոչել նաև Ստեփանակերտում», – նշել է Սուրեն Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում