ԱՄՆ զինված ուժերը ամռանը պատրաստվում էին օդով տարհանել քուրդ-եզդիներին Իրաքի լեռնային Սինջար շրջանից, որն արգելափակված էր ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից: Այդ ծրագրերը չեղյալ են հայտարարվել բառացիորեն վերջին րոպեին՝ USA Today թերթին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ծովային հետևակայինների կորպուսի հրամանատար գեներալ Ջեյմս Ամոսը:
«Ծրագիրն էր՝ լեռան վրայից իջեցնել բոլորին: Դա կլիներ ամենախոշորը այն բոլոր տարհանումներից, որոնց մասին ես գիտեմ»,- հայտարարել է նա: Այն պետք է իրականացնեին V-22 Osprey տասներկու ուղեկցորդները: Գործողությունը պետք է տևեր մի քանի օր:
Ամռանը Սինջարում ծայրահեղականներից թաքնվել են հազարավոր եզդիներ:







































