Google ընկերությունը մտադիր է արդեն այս ամիս թողարկել Nexus շարքի ամենախոշոր սմարթֆոնը՝ սուր մրցակցության մեջ մտնելով ֆաբլետների շուկայում: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Shamu ծածկանվամբ նոր սմարթֆոնը կստանա 5.9 դյույմանոց, բարձր խտությամբ էկրան: Սմարթֆոնը կարտադրի Motorola Mobility ընկերությունը, որը Google-ը վաճառում է Lenovo ընկերությանը:
Ներկայում Nexus շարքի ամենամեծ սմարթֆոնը 5 դյույմ անկյունագծային էկրանով Nexus 5-ն է, սակայն 5 դյույմից ավելի անկյունագիծ ունեցող սմարթֆոնների (ֆաբլետ) պահանջարկը մեծանում է, հատկապես ասիական շուկաներում:
Եթե 2011-ին դրանց բաժին է ընկել սմարթֆոնների համաշխարհային շուկայի մոտ 1 տոկոսը, ապա այս տարի դրանք կարող են կազմել արդեն ¼-ը՝ վկայում են Strategy Analytics վերլուծական ընկերության տվյալները:







































