Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հատկապես կարևորեց պետգնումների ոլորտում իրականացված աշխատանքը, երբ առողջապահության ոլորտում մի շարք խախտումներ են բացահայտվել:
«Կարևորը մրցակցության խնդիրների լուծումն է: Ուսումնասիրությունների ժամանակ բացահայտվել է, որ կան սողանցքներ, անբարեխիղճ տնտեսվարողները կարղանում են դրանք շրջանցել»,- ասաց Ա. Շաբոյանը՝ հայտնելով, որ ՏՄՊՊՀ-ն առաջարկել է օրենսդրական փոփոխություններ:
ՏՄՊՊՀ-ն այս տարի կայացրել է 214 որոշումներ անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ, նախորդ տարիներին դրանք 25-30-ն էին, տուգանքի չափն ընդհանուր կազմել է 250 մլն դրամ: Ըստ Շաբոյանի՝ 2010 թ., երբ ՏՄՊՊՀ-ն սկսեց ակտիվ գործունեություն, դատական բողոքարկողները շատացան, հետո դրանց թիվը նվազեց, բայց առայժմ ոչ մի որոշում չի կայացվել ընդդեմ ՏՄՊՊՀ-ի:











































