Thursday, 02 07 2026
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը

Եվրոպական կովերը չեն կարողանում դիմանալ Ադրբեջանի վատ կենսապայմաններին

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Սաադաթ Ակիֆկիզին իր «Ներմուծված խոշոր եղջերավոր անասունները բարիք չեն Ադրբեջանի համար» վերնագրով հոդվածում տեղեկացնում է, որ Ադրբեջանի կառավարությունը 23 միլիոն դոլար է ծախսել «Գերմանիայից և Ավստրիայից 4500 գլուխ տոհմային կովեր ներմուծելու համար՝ անասունների որակն ու կաթնատվությունը բարձրացնելու նպատակով»: Ակիֆկիզին գրում է, որ յուրաքանչյուր եվրոպական կովից սպասվում էր օրական 40 լիտր կաթ մթերել՝ ի տարբերություն տեղական ադրբեջանական կովերի, որոնք ընդամենը 9 լիտր կաթ էին տալիս:

Ցավոք, ծրագիրը ձախողվեց, և ներդրված միջոցները վատնվեցին: Եվրոպական բարձրակարգ բազմաթիվ կովեր չկարողացան կենդանի մնալ Ադրբեջանում տիրող թշվառ կենսապայմաններում:

Բաքվի պաշտոնատարները ֆերմերներին մեղադրեցին «ներմուծված կովերի ոչ պատշաճ խնամքի համար, որոնք, ըստ երևույթին, հատուկ գուրգուրանք են պահանջում»: Գյուղատնտեսական հարցերով ադրբեջանցի վերլուծաբան Վահիդ Մահարամովը բացատրեց, որ արտերկրից ներկրված եղջերավոր անասունները «բարձրորակ անասնակեր և հատուկ հիգիենա են պահանջում»:

Մյուս կողմից, ֆերմերները բողոքում են, որ իրենք չեն կարող օտար կովերի հանդեպ նման շռայլ խնամք և ուշադրություն ցուցաբերել, քանի որ «դա կհանգեցնի կաթի մթերման գների կտրուկ աճի»:

Ֆերմեր Թարբիա Յուսիֆովան դժգոհ է, որ ներմուծված կովերի համար իր կատարած խոշոր ներդրումային ծախսերը չեն փոխհատուցվի. «Մեր արտադրած կաթի գինը հաճախորդների մեծ մասի համար թանկ է, քանի որ անասունների կերակրման համար անհրաժեշտ անասնակերը շատ թանկ գնով ենք ձեռք բերում»:

Ահա թե ինչպես է գործում կառավարության «կովի վարձակալությունը». ֆերմերները պետության հսկողության տակ գտնվող «Ագրոլիզինգ» ընկերությունից դրանք վարձակալելիս վճարում են կովերի արժեքի կեսը, իսկ մնացած մասը պետք է մարեն երեք տարվա ընթացքում: Ֆերմերները պետք է «ունենան իրենց սեփական արոտավայրը և իրենց գոմերում խստորեն պահպանեն կանոնակարգը»: Ակիֆկիզին բացատրում է, որ «Խոնավությունն ու լուսավորությունը պետք է պատշաճ լինեն, իսկ կերակրումն ու առողջապահական պայմանները եվրոպական անասուններին պետք է հիշեցնեն նրանց երկրի պայմանները»:

Այնուամենայնիվ, ներմուծված կովերի համար Ադրբեջանում պայմանները շատ հեռու են գերազանց լինելուց: Երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը այցելել է Քուշչի գյուղում գտնվող Ֆիրուդին Հասանովի ֆերման, նա տեղեկացել է, որ ֆերմերն իր 30 տոհմային կովերին ստիպված բաժանել է Բաքվի շրջակայքում ապրող հարազատներին, քանի որ իր վիճակի չի եղել համապատասխան կենսապայմաններ ապահովել նրանց համար:

Ակիֆկիզին Հասանովի ֆերման նկարագրում է որպես «կեղտոտ տեսք ունեցող մի ախոռ, որը կարծես թե ամիսներով չէր մաքրվել: Այն լցված էր գոմաղբով, պատերի վրայով վազում էին սարդերը, իսկ ճանճերը պտտվում էին կերակրամանների շուրջը»: Հասանովը բացատրել է, որ «իր վիճակի չէ բարեկարգել իր գոմերը, որովհետև գյուղում չի կարող վաճառել իր կովերի կաթը» այն գնով, որը կծածկի նրա ծախսերը:

Իրավիճակն էլ ավելի է բարդանում, քանի որ ֆերմերները «Ագրոլիզինգ» ընկերությանը պետք է վճարեն վարձակալության լրիվ գումարը, անգամ եթե կովերը վաղաժամ սատկեն: «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ «2009 թվականից սկսած, ներկրված կովերի առնվազն 260-ը սատկել է, իսկ կորուստները կազմել են 1.3 միլիոն դոլար»: Հայտնի չէ, թե այդ կովերից քանիսն են ինքնասպան եղել՝ չդիմանալով տիրող նման անտանելի պայմաններին:

Պատմությունն ավելի լուրջ շրջադարձ է ստանում, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը լուրջ հարցեր է բարձրացնում եվրոպական կովերի գնի և դրանք ներկրող ընկերությունների ինքնության մասին:

Գյուղատնտեսական հարցերով վերլուծաբան Մահարամովը նշում է, որ «այն գները, որոնք ադրբեջանցի ֆերմերներից պահանջում են վճարել տոհմային կովերի համար, զգալիորեն բարձր են, քան այլ երկրներում»: «Ազատություն» ռադիոկայանը պարզել է, որ «Ավստրիայից ներմուծված յուրաքանչյուր տոհմային կովի արժեքը կազմել է 5 հազար դոլար, մինչդեռ Թուրքիայում այն շուրջ 3 հազար դոլար է»:

Ըստ «Ագրոլիզինգ» ընկերության՝ Ադրբեջան եվրոպական կովեր ներմուծելու հայտամրցույթի հաղթողներ են ճանաչվել երեք անհայտ ընկերություններ՝ «Rista Alliance», «Ninox Alliance» և «Swisspoint Merchants Limited». վերջինս Նոր Զելանդիայում գրանցվել է 2009-2011 թվականներին: «Ազատություն» ռադիոկայանը բացահայտել է. «Նոր Զելանդիայի առևտրական գրանցամատյանի կայքում նշվում է, որ այդ ընկերությունը ղեկավարում է Լատվիայի քաղաքացի Ինտա Բիլդերը»: Գրանցամատյանի որոնումը ցույց է տվել, որ «Բիլդերը հարյուրավոր ընկերությունների տնօրեն կամ բաժնետեր է: Այս տարվա սկզբին ուկրաինական «Զերկալո նեդելի» թերթը հաղորդել է, որ այդ ընկերություններից մեկը՝ «Falcona Systems»-ը կապ ունի պետական ընկերությունների ավելի քան 150 միլիոն դոլար գումարի կասկածվող խարդախության մեջ»:

Մահարամովը կասկածներ ունի և «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը հապշտապ բյուջետային միջոցներ է ուղղել [արտերկրից խոշոր եղջերավոր անասուններ ձեռքբերելու համար] առանց որևէ նախապատրաստության, ապա կարող եք կասկածել, որ այս գործում առկա են նաև այլ մտադրություններ»:

Ներմուծված կովերի մասին խոսելիս Մահարամովը պետք է շատ զգույշ լինի: 2009 թվականին, ադրբեջանցի բլոգեր Էմին Միլին բանտարկվել էր, որովհետև գրել էր, թե Ադրբեջանի կառավարությունը ներմուծված էշերի համար շատ խոշոր գումարներ էր վճարել:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում