Գերմանական «Բավարիա»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան վերսկսել է մարզումները:
Ալկանտարան վնասվածք էր ստացել մարտ ամսին, որի պատճառով չմասնակցեց «Մունդիալ-2014»-ին: Այժմ ֆուտբոլիստը վերականգնվել է ու պատրաստ է թիմի հիմնական կազմի տեղի համար մրցել «Բավարիա»-ի նորեկ Խաբի Ալոնսոյի հետ:
Ալկանտարան նախորդ մրցաշրջանում անցկացրել էր 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:








































