Անգլիական «Արսենալ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Լորան Կոսիելնին բաց է թողնելու Հայաստանի հավաքականի դեմ կայանալիք հանդիպումը:
Ինչպես հայտնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստը աքիլեսյան ջլերի հետ կապված խնդիրներ ունի: Հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խորհրդակցել է թիմի բժիշկների հետ ու որոշել է, որ Կոսիելնիին չընդգրկել Հայաստանի ու Պորտուգալիայի հետ կայանալիք հանդիպումերի հայտացուցակում: 29-ամյա պաշտպանի փոխարեն Ֆրանսիայի ընտրանի է հրավիրվել «Ռոմա»-ի պաշտպան Յանգա Մբիվան:
Հիշեցնենք, որ Հայաստան – Ֆրանսիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին:







































