Ղազախստանի «Ակտոբե»-ն գնել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի ողջ տրանսֆերը:
Մարկոսը 2013 թվականին «Կուբան»-ից տեղափոխվել էր «Կրասնոդար»: Ռուսական ակումբի կազմում անցկացրել էր 8 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
2014 թվականի հունվարին Մարկոսը վարձավճարով տեղափոխվեց «Ակտոբե»: Ղազախական ակումբը օգտվեց ֆուտբոլիստի ողջ տրանսֆերը գնելու իրավունքից և Մարկոսի հետ կնքեց երկարաժամկետ պայմանագիր:









































