Thursday, 02 07 2026
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չե՞ն խանգարի Հայաստանի հետ համագործակցությանը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

 –Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները չե՞ն խանգարի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցությանը:

 –Ընդհակառակը, ոչ թե կխանգարեն, այլ կօգնեն: Հայաստանն ու Ռուսաստանը մեծ պոտենցիալ ունեն: Հայաստանը դեռ Խորհրդային Միության տարիներին բազային վայր է եղել գիտության համար: Իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի նոր հարաբերությունները այդ առումով, ընդհակառակը, միայն կօգնեն: Կարող ենք այստեղ արտադրություն կազմակերպել, որը ապագայում ԵՏՄ-ի շրջանակներում ծառայելու է ողջ Մաքսային միությանը: Ոչ մի խնդիր չկա, ընդհակառակը, նոր առաջարկներ են լինում բիզնեսի բնագավառում, նոր գործարար գաղափարներ, պետք է իրականացնենք:

Հիմա կա՞ն որոշակի ծրագրեր:

Օրինակ, մենք հիմա շատ ակտիվ աշխատում ենք հայկական գյուղմթերք արտադրողների հետ, օգնում ենք Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը Ռուսաստանի շուկա բնամթերքի մատակարարման համար՝ հաշվի առնելով այն պատժամիջոցները, որոնք մենք սահմանել ենք, որպեսզի չգնեն հայտնի երկրների մթերքները:

Հիմա մասամբ, քանի որ Հայաստանը մեծ երկիր չէ, մեր շուկայում լավ, որակյալ մթերք մատակարարում են հայ գյուղատնտեսները՝ բանջարեղեն, մրգեր, հյութեր և այլն:

Եվ ի՞նչ ծավալներով:

Նախորդ տարվա համեմատ արդեն երեք անգամ ավելացել են Հայաստանից Ռուսաստանում մատակարարումները:

Այլ ոլորտներում համագործակցություն կա՞:

Դե, թաքցնելու կարիք էլ չկա, որ ռուսական բիզնեսը առկա է բոլոր ոլորտներում՝ էներգետիկա, հեռահաղորդակցություն, տրանսպորտ, բանկային համակարգ, ապահովագրության ոլորտ: Երևի թե գյուղատնտեսությունը այն սակավաթիվ ոլորտներից է, որը գործունեության, Ռուսաստանից նոր ներդրումներ, տեխնոլոգիաներ, սարքավորումներ բերելու համար նոր դաշտ է: Ես կարծում եմ՝ ջանքերի գործադրման շատ լավ առաջարկ է:

Համագործակցության ոլորտում մեծ մասը բժշկական ընկերություններ են: Ես համարում եմ, որ Հայաստանում առողջապահությունը բավականին լավ, բարձր մակարդակի վրա է զարգանում և կարծում եմ՝ ռուսական ընկերությունների հետ համագործակցությունը դրական ազդեցություն կունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում