Ստոկհոլմի ֆիլհարմոնիկի բեմին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հեռացող ու նոր նախագահներ Կլեմենս Հելբերգն ու Անդրեաս Գրոսբաուերը Շվեդիայի նախագահ Կարլ 16-րդ Գուստավի ձեռքից ստացել են դասական երաժշտության՝ աշխարհում խոշորագույն մրցանակը, որը սահմանել էր շվեդ դրամատիկական սոպրանո Բիրգիտ Նիլսոնը:
Համապատասխան դրամական մրցանակը 1 մլն դոլար է: Այդ մրցանակի առաջին դափնեկիրը 2009-ին դարձավ տենոր Պլասիդո Դոմինգոն, երկրորդը՝ իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին (2011-ին):
Մրցանակաբաշխությանը հենց նրա ղեկավարության ներքո տեղի ունեցավ մրցանակի երրորդ դափնեկրի՝ Վիեննայի ֆիլհարմոնիկի ելույթը:









































