Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան կարծում է, որ վաղ է խոսել«Վրացական երազանք»-ից նախագահի թեկնածուի մասին: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
«Ես վաղուց եմ ճանաչում Վախթանգ Խմալաձեին և նրան վերաբերվում եմ միանգամայն լավ: Ինչ վերաբերում է նախագահի թկենածուին, այդ հարցը կոալիցիան կորոշի առաջիկա ամիսներին: Ներկայումս դեռ վաղ է այդ թեմայով խոսելը: Հիմա մենք ամբողջովին զբաղված ենք ընտրական համակարգի կատարելագործմամբ և ընտրացուցակների հստակեցմամբ»,- լրագրողներին հայտնել է Ալասանիան:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի բացառում, որ նախագահական ընտրություններին «Վրացական երազանք» կոալիցիան կարող է առաջադրել Վախթանգ Խմալաձեին:







































