Ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 11-ին ուժերն է չափելու Սերբիայի ընտրանու հետ:
Վնասվածքի պատճառով խաղին չի կարողանա մասնակցել մեր ազգային թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ Յուրա Մովսիսյանը: Յուրան տեսաուղերձով դիմել է երկրպագուներին.
«Ողջույն բոլոր իմ երկրպագուներին: Ես շատ էի սպասում այս հանդիպմանը, բայց ցավոք սրտի չեմ կարողանալու խաղալ: Վնասվածքս շատ լուրջ է, ինձ համար շատ վտանգավոր է: Բոլորդ էլ գիտեք, որ միշտ ցավերով խաղացել եմ հանուն մեր ազգային հավաքականի, հանուն մեր թիմի, բայց այս անգամ չեմ կարողանալու, քանի որ 4 ամիս չեմ խաղացել, և շատ վտանգավոր կլինի խաղադաշտ դուրս գալը:
Բոլորին կոչ եմ անում լինել մեր հավաքականի կողքին: Եկեք ստադիոն, օգնեք թիմին: Ձեր օգնությունը թիմին ուժ է տալիս: Ես էլ եմ գալու Հայաստան, լինելու եմ ստադիոնում, լինելու եմ մեր տղաների, իմ ընկերների կողիքն:
Հուսով եմ՝ ձեզ բոլորիդ կտեսնեմ ստադիոնում, և մեր հաղթանակին բոլորով կուրախանանք»:





































