Monday, 06 07 2026
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է

Սերժ Սարգսյանը սկսում է սպառնալ օլիգարխների սեփականությանն ու անվտանգությանը․ Անդրիաս Ղուկասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, քաղաքական այս ցիկլը մոտեցավ ավարտին, ոչիշխանական եռյակի հանրահավաքներն ավարտվեցին, հոկտեմբերի 10-ին տեղի կունենա իրենց իսկ բնորոշմամբ՝ համապետական հանրահավաք Ազատության հրապարակում: 12 կետերն այլևս չեն հիշում, փոխարենը պահանջում են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետկանչ: Ձեզ համար այս պահաջները հասկանալի՞ են:

-Ցիկլը դեռ ավարտված չէ, ցիկլն ավարտվելու է հոկտեմբերի 10-ին այդ համապետական հանրահավաքում: Կարևոր հարց է՝ այդ ծրագիրը, որն ավարտվելու է այդ օրը, այն սկիզբ դառնալո՞ւ է նոր քաղաքական պրոցեսի, թե՞ պարզապես դրանով ավարտվելու է սահմանադրական բարեփոխումների դեմ ուղղված այդ ակցիան: Եթե դա սահմանափակվում է սահմանադրական բարեփոխումների դեմ ուղղված գործողություններով, ապա բնական է, որ հաջորդ իրադրությունը հոկտեմբերի 15-ն է, երբ Սերժ Սարգսյանը կամ կարձագանքի բոլոր հանրահավաքների արդյունքում ձևավորված ինչ-որ հանրային կարծիքի, կամ չի արձագանքի, կամ իրեն բնորոշ ձևով կասի՝ դե, 80 տոկոսդ դեմ եք, բայց ես թքած ունեմ ձեր կարծիքի վրա և, միևնույն է, անելու եմ այն, ինչ մենք ենք որոշել, քանի որ դուք սաղդ էշ եք, իսկ մենք տրված ենք ձեզ ճանապարհ ցույց տվող հանճարեղ մարդկանց խումբ։ Այդ դեպքում մենք կունենանք բոլոր տեսակի մեկնաբանությունները, տարբեր ուժեր իրենց կարծիքները կարտահայտեն, բայց մենք կունենանք կոնկրետ իրավիճակ:

Պարոն Ղուկասյան, մոտավորապես պարզ չէ՞, թե մենք ինչ իրավիճակ կունենանք հոկտեմբերի 10-ից հետո, երբ տեսնում ենք՝ մի հանրահավաքին ԲՀԿ-ական գործիչներից մեկը ամբողջական իշխանափոխության պահանջ է դնում, մյուս օրը ԲՀԿ-ական ուրիշ գործիչ լղոզված է մեկնաբանում:

-Եթե Սերժ Սարգսյանը չգնա Մինսկ, կամ գնա, բայց Մինսկում չստորագրի Հայաստանի ԵՏՄ պայմանագիրը, ապա հոկտեմբերի տասին՝ ժամը 18:00-ին, մենք կլսենք այդ ամուր խոսքը, մարդիկ կպահանջեն նրա հրաժարականը, և ճիշտ կանեն:

Իհարկե, այն բոլոր մարդիկ, ովքեր հարստացել են այս ընթացքում և քրեական օլիգարխիայի համակարգի շրջանակում հենց իրենք խնդիր ունեն առաջին հերթին Սերժ Սարգսյանին հեռացնելու, քանի որ նա սկսում է վտանգել բոլորի թե՛ սեփականությունը, թե՛ անվտանգությունը, թե՛ մյուս բոլոր անհրաժեշտ գործոնները:

-Իր որ գործողությա՞մբ է վերջին տարիներին Սերժ Սարգսյանը վտանգել քրեաօլիգարխիայի հարստությանը:

-Սերժ Սարգսյանը ի վիճակի չի եղել ապահովել Հայաստանին ազատ մուտք դեպի միջազգային ֆինանսական շուկաներ: Իր գլխավոր առաքելությունը եվրոպական կառույցների աչքերին թոզ փչելն էր, որպեսզի Հայաստանը ստանա ազատ մուտք դեպի ֆինանսական օգնություն: Սա անհրաժեշտ բաղադրիչ է Հայաստանի տնտեսության համար, առանց որի, քրեաօլիգարխիկ ձևով կազմակերպված տնտեսությունը չի կարող զարգանալ: Եվ, փաստորեն, իր անկարողությամբ, կեղծ ժողովրդաիշխանության տպավորություն ստեղծելու ծրագրով ինքը վտագել է քրեաօլիգարխիայի բոլոր անդամներին, որովհետև բնական է, որ եթե Հայաստանում լինի տնտեսական ճգնաժամ, տուժելու են ամենախոշոր սեփականատերերը:

-Պարոն Ղուկասյան, ուզումեք ասել, հոկտեմբերի 10-ը հանրահավաքի օրը պատահակա՞ն չէր ընտրված:

-Իհարկե, քանի որ եթե եռյակն ուզում էր հայտնել իր անհամաձայնությունը ԵՏՄ միանալու պայմանագրին, նա դա պետք է աներ մինչև հոկտեմբերի 10-ը՝ ցույց տալուհամար, որ կա հանրային ընդվզում: Եվ հակառակը, եթե եռյակը կողմ է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, ապա ինքը իր դժգոհությունը պետք է մատուցեր 10-ից հետո, եթե ի հայտ գար, որ դա տեղի չի ունեցել: Ամսի տասը կարող է օգտակար լինել մի ծրագրի շրջանակում՝ եթե դա դիտվեր որպես գործողություն, որը Մինսկում նստած մարդկանց ցույց է տալիս, որ եթե դուք չստորագրեք, Հայաստանում կլինի հեղափոխություն:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում