Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Եռյակի մեսիջը Ռուսաստանին

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ ռուսական «Նեզավիսիմայա Գազետայում» հրապարակվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը: Հենց հանրահավաքից առաջ հրապարակվելու հանգամանքը, ռուսական մամուլում հրապարակված լինելու մասով, հարցազրույցն ինքնըստինքյան դարձնում է ուշագրավ, իսկ նրանում պարունակված մեսիջներն ի ցույց են դնում հարցազրույցի գլխավոր նպատակը: Այդ նպատակը վաղուց է ձեակերպված և հանրությանը հասու դարձավ հայտնի ձայնագրությամբ, որը Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցի մի դրվագ խորհրդարանական ընտրություններից առաջ դարձրեց հանրային սեփականություն: Խոսքը դրանից հետո, այսպես ասած, «թևավոր» դարձած «ոչ հակառուսական» գծի մասին է, որն էլ, ըստ էության, նախորդեց ոչիշխանական ուժերի միավորմանը:

Այսինքն՝ ի սկզբանե ոչհակառուսական գիծն էր, որն էլ շարունակվեց ոչիշխանական շարժումով: Եվ ահա այս շարժման հանգրվանային հռչակված կամ ներկայացված հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցով ըստ էության վերահաստատում է ոչհակառուսական գիծը՝ հայտարարելով, որ իր կուսակցության շուրթերից երբեք չեն լսվի հակառուսական հայտարարություններ, և Հայաստանը Կովկասում հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը:

Ակնհայտ է, որ սրանով Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ լոյալություն հայտնելով Ռուսաստանին՝ նախևառաջ հավաստում է, որ ԲՀԿ-ի գլխավորած ոչիշխանական եռյակը որևէ կերպ չի խանգարի Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը և ընդհանրապես ռուսական կայսերական նախագծերին ու նախաձեռնություններին, և միևնույն ժամանակ բնականաբար փորձում է հանրահավաքից առաջ ռուսաստանյան աջակցության հայտ ներկայացնել կամ, այսպես ասած, ստանալ նման աջակցության առկայության վերահաստատում:

Այս մեսիջը հավանաբար պայմանավորված է նաև նրանով, որ նույն օրը Սերժ Սարգսյանը գտնվելու է Մինսկում՝ Պուտինի հետ մեկտեղ, և անկասկած փորձելու է Պուտինի հետ խոսել նաև ներքաղաքական թեմաներով և ստանալ նրա աջակցությունը: Եվ այս առումով Գագիկ Ծառուկյանը փորձում է հանդես գալ, այսպես ասած, զուգահեռ քայլով՝ մտավախություն ունենալով, որ Սերժ Սարգսյանը կարող է փորձել նաև ոչիշխանական շարժումը ներկայացնել որպես Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը խոչընդոտելու նպատակով ստեղծված շարժում:

ԲՀԿ-ի առաջնորդի մեսիջը կամ հայտը, ըստ էության, որևէ նոր կամ զարմանալի բան չի պարունակում, քանի որ Հայաստանում ներքաղաքական կամ ներիշխանական պայքարի նպատակային առանցքում առաջին հերթին Ռուսաստանի աջակցության համար պայքարն է, և վաղուց է պարզ, որ այդ պայքարի հիմնական մասնակիցների եթե նույնիսկ ոչ արժեհամակարգի և հոգեկերտվածքի մեջ նստվածքի առումով, ապա գոնե քաղաքական ռազմավարական մտածողության տեսանկյունից վաղուց է իշխում այն, որ առանց Ռուսաստանի Հայաստանում իշխանության գալու որևէ փորձ դատապարտված է և անիմաստ: Եվ այս առումով Ռուսաստանի հանդեպ դիրքորոշումների տեսանկյունից էլ Ծառուկյանի հարցազրույցում նորություններ կամ անսպասելի ձևակերպումներ չկան: Հայաստանյան ներքաղաքական կամ ներիշխանական զարգացումներում որևէ քիչ թե շատ նշանակալից իրավիճակներում Ռուսաստանին հասցեագրված և ընդգծված մեսիջները օրինաչափություն են, և եթե անգամ Րաֆֆի Հովհաննիսյանն էր 2013-ի փետրվար-մարտին գնում «Վլադիմիր Վլադիմիրովիչից» հաղթանակ բերելու՝ չնայած այդպես էլ չիմացվեց, թե ինչ բերեց ի վերջո, ապա Ծառուկյանի դեպքում նման մեսիջներից զարմանալ ընդհանրապես պետք չէ: Զարմանալի կլիներ երևի թե հակառակը, եթե մեսիջն ուշանար և՛ հանրահավաքից, և՛ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումից առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում