Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների նախագահները՝ բացի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից, հաստատել են Համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու մտադրությունը, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով ԱՊՀ գործադիր կոմիտեի կառույցների աղբյուրին:
Աղբյուրը հիշեցրել է, որ Ուկրաինան դեռ պաշտոնապես ԱՊՀ կազմից դուրս գալու հայտ չի ներկայացրել: Միաժամանակ, նա նշել է, որ Բելառուսում Ուկրաինայի դեսպանը կմասնակցի Համագործակցության ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա այսօր:
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը հայտարարել էր, որ ԱՊՀ գագաթնաժողովին Ուկրաինայի մասնակցության մակարդակի վերաբերյալ որոշում «դեռ չի ընդունվել»:
Մարտի 19-ին Ուկրաինան որոշում է ընդունել հրաժարվել ԱՊՀ նախագահությունից:










































