Շվեյցարացի լեռնագնացն անհավանական բարդ ու մահացու վտանգավոր վերելք է կատարել սառած ջրվեժով, որի բարձրությունը հասնում է գրեթե 140 մետրի, հայտնում է fedpost.ru/sobytiya-ն:
Այդ միաժամանակ և՛ սարսափելի, և՛ հիասքանչ լուսանկարներում երևում է, թե ինչպես է քաջ լեռնագնացը բարձրանում հսկայական սառած ջրվեժով:
Հրաշալի լուսանկարները Վալտեր Հունգերբյուհլերն արել է կենտրոնական Շվեյցարիայում՝ Վոլֆենշիսսեն գյուղից ոչ հեռու: Մասնագետները հավաստում են, որ ջրվեժի սառույցը բարակ շերտով է:
«Բարձրանալու ժամանակ ամբողջ ջրվեժը բավական սարսափելի ճռճռոցներ էր հանում»,- իր տպավորությունների մասին պատմել է Ուոլթերը:
«Ես նորից էի ուզում բարձրանալ ջրվեժով, սակայն երկու օր անց այն արդեն հալվել էր: Բայց ձմեռը նոր է սկսվել: Կարծում եմ՝ այս ձմեռ ես կհասցնեմ մի քանի անգամ բարձրանալ ջրվեժը»,- ավելացրել է քաջ լեռնագնացը:











































