Wednesday, 01 07 2026
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը

Նոր սարքավորումներով հագեցած կենտրոնն իր դռներն է բացել տեսողության խնդիրներ ունեցող երեխաների առջև

Տեսողության համաշխարհային օրվա նախօրեին Orange Հիմնադրամի, Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի և Հայ օգնության ֆոնդի համատեղ ջանքերով Երևանում բացվել է նոր Բրայլյան տպիչներով հագեցած ռեսուրս կենտրոն տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար: Կենտրոնը տեղակայված է թիվ 14 հատուկ դպրոցում, ուր հաճախում են տեսողության տարբեր աստիճանի խնդիրներ ունեցող 89 երեխաներ, և որը հանրապետության միակ դպրոցն է, որտեղ ուսուցումն իրականացվում է Բրայլյան գրի կիրառմամբ: Orange Հիմնադրամի հատկացրած 4.5 միլիոն դրամով ձեռք բերված այս նոր Բրայլյան տպիչներն այժմ դպրոցի սաներին թույլ կտան ուսումնական գործընթացում օգտվել ուսումնակրթական ժամանակակից նյութերից, որոնք նախկինում հասանելի չէին՝ անհրաժեշտ սարքավորումների և ռեսուրսների բացակայությամբ պայմանավորված:

lll

«Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց աջակցությունն Orange Հիմնադրամի գործունեության առանցքային ուղղություններից մեկն է: Հույս ունենք, որ նոր սարքավորումներով հագեցած այս կենտրոնը կբարելավի այս երեխաների կյանքի որակը և կնպաստի վերջիններիս ուսումնական գործընթացի կազմակերպմանը՝ այսպիսով հեշտացնելով նրանց ինտեգրումը հասարակություն: Այս նախաձեռնությամբ մենք ուրախ ենք լրացնել Տեսողության համաշխարհային օրվան ընդառաջ Հայկական ակնաբուժության նախագծի հետ համատեղ իրականացվող մեր «1 selfie = 1 ակնոց» նախագծի առաքելությունը, որը դեռ շարունակվելու է մինչև վաղը և հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին պարզապես ուղարկել իրենց ինքնանկարը և այդքանով օգնել մեկ երեխայի ստանալ ակնոց: », – ասաց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:

fff

«Այս կենտրոնի հիմնադրմամբ մեր համեստ ներդրումն ենք ունենում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց՝ հասարակությունից մեկուսացվածության մակարդակի նվազեցման գործում և ապահովում ենք վերջիններիս հասանելիությունը տեղեկատվությանը, քանի որ բոլոր մարդիկ հավասար են իրենց արժանապատվությամբ և իրավունքներով», – ասաց Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ալեն Թուհադյանը:

Նորաբաց կենտրոնը նաև կծառայի տեսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետներին, Մանկավարժական համալսարանում տիֆլոմանկավարժություն ուսումնասիրող ուսանողներին և Հայաստանի կույրերի միավորման անդամներին:

Հիշեցնենք, որ Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի համագործակցության շնորհիվ 2011թ.-ից ի վեր Հայաստանի մարզերում բնակվող ավելի քան 66,000 մարդ ստացել է անվճար ակնաբուժական ծառայություններ, որոնցից ավելի քան 5,000-ը ստացել են անվճար վիրահատություն կամ լազերային բուժում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում