Մակեդոնիայի խորհրդարանի շենքի առջև երկօրյա բողոքի ակցիաները վերաճել են բախումների՝ կառավարության կողմնակիցների և ընդդիմության միջև: Քարերի նետման արդյունքում տուժել է ամենաքիչը 2 մարդ, որոնցից մեկը խորհրդարանական է եղել: Ոստիկանությունը փորձում է երկու կողմերին բաժանել:
Նախօրեին ընդդիմադիրները պահանջում էին բյուջեի ընդունումը տեղափոխել հաջորդ տարի: Բողոքի պատճառը «չափազանց մեծ պետական պարտքի» վտանգն է, որը, պատգամավորների կարծիքով, կիրականանա բյուջեի նախագծում ներառված ծախսերի իրականացմամբ:










































