Thursday, 02 07 2026
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ

«Ես քաղաքական ցինիկությունը չեմ ընդունում». Վազգեն Մանուկյան

«Դեռ ընտրությունները չեն սկսվել, ոչ բոլոր թեկնածուներն են առաջադրվել, և անհնար է ասել՝ միասնական թեկնածու կլինի, թե՝ ոչ: Այլ բան է, որ միասնական թեկնածուի տպավորություն չկա»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է ԱԺՄ առաջնորդ, 1996 թվականին նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նա նշել է, որ միասնական թեկնածուի վերաբերյալ տրամադրությունը փոխվեց, երբ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց առաջադրել իր թեկնածությունը:

Վազգեն Մանուկյանի խոսքերով՝ ուզենք թե չուզենք, ինչ-որ ծրագրային հարցերի շուրջ պետք է ունենալ միասնական թիմ: «96-ին շատ մեզ ուժ էր կոմունիստականը, բայց մեզ չմիացավ, որովհետև այլ էին գաղափարները, ծրագրերը»,- ասել է նա ու հավելել, որ այժմ դժվար է պատկերացնել 3-4 հայտնի ուժերի միավորումը, որոնք ունեն լուրջ գաղափարական տարաձայնություններ:

Ինչ վերաբերում է քաղաքական կոնսուլտացիաներին, ապա, Վազգեն Մանուկյանի խոսքերով, ընտրություններից առաջ բոլոր ուժերը կոնսուլտացիաներ արել են, դրանց հիմնական նպատակը միայն թեկնածուն չէ: ԱԺՄ առաջնորդը, սակայն, չի ընդունում, երբ ասում են, թե պատրաստ են անգամ սատանայի հետ համագործակցել. «Ես քաղաքական ցինիկությունը չեմ ընդունում»:

Ներկա իրավիճակում Վազգեն Մանուկյանն ընտրությունների արդյունքները կանխորոշված է համարում. «Նախագահական ընտրությոններում համարյա միշտ նախագահն ուզում է իր դիրքերն ամրապնդել, իսկ ընդդիմության մեջ մարդ է առաջանում, ում մեջ ժողովուրդը տեսնում է փրկություն: Այժմ նման մարդ չի երևում: Ես չեմ ուզում վատ բան ասել Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, բայց ինձ չի թվում, թե նա փրկիչն է, և այս տեսակետից ընտրությունները տարբերվում են մյուս դեպքերից»:

Անդրադառնալով ՀՅԴ-ին՝ Վազգեն Մանուկյանը նշել է, որ այդ կուսակցությունը լուրջ քաղաքական ուժ է և հասկանում է, որ առաջադրած թեկնածուն փոքր տոկոս կստանա: Անդրադառնալով ՀԱԿ-ին՝ բանախոսը նշել է, որ Կոնգրեսը ստեղծվեց որոշակի խնդիր լուծելու համար: Այդպիսի մարմինները եթե իրենց առջև դրած նպատակներին չեն հասնում, ապա, ըստ նրա, փլուզվում են: Իսկ Կոնգրեսն ուզում էր հասնել վաղաժամկետ իշխանափոխության:

Վազգեն Մանուկյանը նշել է, որ երբ այս պայմաններում անակնկալներ չկան, դա դեռ չի նշանակում, թե չեն լինելու: Իսկ ամենակարևորը, ըստ նրա, այն է, թե ինչ կլինի ընտրություններից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում