Բարբադոսայի ամենահայտնի բնակչուհի Ռիհաննան ոչ մի վայրկյան չի մոռանում իր հարազատ երկրի մասին: Ընդ որում՝ նա ոչ միայն սիրում է այնտեղ հանգստանալ, այլ նաև ակտիվորեն օգնում է այդ պետության բնակիչներին, որոնց բախտը շատ ավելի քիչ է բերել, քան իրենը:
Այսպես՝ երեկ 24-ամյա փոփ-դիվան այցելել է Բրիդջթաուն քաղաքի Եղիսաբեթ թագուհու անվան հիվանդանոց և առատաձեռն ներդրում է թողել նրա վերակառուցման համար: Նա նվիրաբերել է 1.75 մլն դոլար:
Այս նվիրաբերումը Ռիհանան իրականացրել է ի հիշատակ իր սիրելի տատի՝ Կլարա Բրեյթվեյթի, ով մահացել է այս ամռանը: Հիմա այդ հիվանդանոցի օնկոլոգիայի բաժինն անվանվելու է նրա անունով:










































