Եմենի իշխանությունները տեղեկացրել են երկրի հարավային Էլ-Բեյդա նահանգում ամերիկյան անօդաչու ինքնաթիռի կողմից «Ալ-Կաիդա»-ի երկու գրոհայինների ոչնչացման մասին:
Իշխանությունների տվյալներով՝ սպանվածներից մեկը Եմենի քաղաքացի է, իսկ մյուսը՝ Հորդանանից է:
Հարավային Եմենում ԱՄՆ-ն աջակցում է երկրի բանակի՝ «Ալ-Կաիդա»-ի դեմ պայքարի գործողություններին, սակայն, այնտեղից ստացված տվյալների համաձայն՝ գրոհայինները շարունակում են երկրի հարավում հարձակումներ իրականացնել: