«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը անդրադարձել է Երևանի Գլխավոր պողոտայի Ծածկված շուկայում շարունակվող շինաշխատանքերին (Փակ շուկա):
Հիշեցնենք, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը պաշտոնական դիրքորոշում էր հայտնել, համաձայն որի` պետք էր «վերակառուցման աշխատանքների շրջանակում հիմնականում պահպանել հուշարձան հանդիսացող շենքի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ճարտարապետական և հորինվածքային լուծումները»։ Ներքին հորինվածքը այդպես էլ չպահպանվեց։ Փոխարենը կառուցվում է հերթական անճոռնի հանրախանութը, ժողովրդի խոսքով ասած՝ «լֆիկնոցը»։