Իսպանական «Մալագա»-ն որոշել է բողոքարկել ՈւԵՖԱ-ի որոշումը: Այս նպատակով թիմը դիմելու է Լոզանի միջնորդ դատարան:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն որոշում էր կայացրել որակազրկել «Մալագա»-ին խոշոր պարտքերի պատճառով: Ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ «Մալագա»-ն չի մասնակցելու ՈւԵՖԱ-ի կազմակերպած խաղարկություններից մեկին:
Football Espana-ն գրում է նաև, որ «Մալագա»-ն պատրաստ է ՈւԵՖԱ-ին հատկացնել բոլոր ֆինանսական հաշվետվությունները:





































