Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չհարցաքննված տուժողների բացակայության պատճառով այսօր ևս հետաձգվեց բանդայի գործով դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 51-ամյա Արտուշ Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Գալստյանը, 44-ամյա Սամվել Դավթյանը, 40-ամյա Արման Դալլաքյանը, 23-ամյա Արթուր Մանուկյանը, 20-ամյա Քյարամ Ամոյանը, ովքեր ներկա գործով ամբաստանյալներն են, կայուն կազմակերպված խումբ՝ բանդա են կազմել և 2011 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ավազակային հարձակումներ գործել Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի առանձնատների վրա, հափշտակել նաև Բեզոյանի և Գրիգորյանի ավտոմեքենաները: 2011 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակումը կանխել են իրավապահները:
Բանդայի կազմակերպիչներից՝ Գուրգեն Հայրապետյանը մահացել է վնասազերծման ժամանակ:









































