Դեկտեմբերի 24-ին, ժամը 08.35-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհին մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ, որից առաջացել է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:










































