Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զբոսանքից վերադառնալիս սայթաքել է և ընկել ջրի մեջ: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա անցելիս է եղել անձրևի տակ մնացած փայտյա կամրջի վրայով:
Թիկնապահներն անմիջապես Սաակաշվիլիին օգնել են դուրս գալ այդ վիճակից, ինչի ժամանակ նրանցից մեկն ընկել է ձյան մեջ: Իրավիճակը հարթելուց հետո Սաակաշվիլին և նրա թիկնապահներն ուղղաթիռով հեռացել են դեպքի վայրից:









































