Monday, 15 06 2026
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի զինվորները սիրիացի ընդդիմադիրներից կպաշտպանեն քիմիական զենքի պահեստները

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները հորդանանա-սիրիական սահմանին պատրաստվում են Բաշար Ասադի վարչակարգի անկման դեպքում Սիրիայի քիմիական զենքի պահեստները պաշտպանել իսլամիստներից:

Ֆրանսիական Օտարերկրյա լեգեոնի հրամանատարությունը վերջին ամիսներին բազմիցս Հորդանանից Սիրիա տեղեկություն ստանալու համար հետախուզական ջոկատներ է ուղարկել:

Անապատի պայմաններում մարտ վարելուն պատրաստված ամերիկյան Delta Force и Rangers հատուկ ստորաբաժանումները ևս պատրաստ են մասնակցելու Սիրիայում հնարավոր օպերացիային` հայտնում է «Ֆոկուս-օնլյան» գերմանական պարբերականը, որը մեջբերում են ինտերնետ-ԶԼՄ-ները: Նրա տեղեկությամբ՝ Իսրայելի Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի «Սայերեէ Մատկալ» հատուկ ստորաբաժանումներն արդեն վաղուց ներթափանցել են Սիրիա և պատրաստ են մասնակցելու քիմիական զենք գրավելու` իսլամիստների փորձերի դեմ պայքարին:

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Սիրիայի ընդդիմադիրները քիմիական զենք են կիրառել սիրիական բանակի զինվորների դեմ:

Հայտնում էին նաև, որ սիրիական բանակի քիմիական զենքի զինանոցը, ինչպես նախկինում, կառավարող վարչակարգի ձեռքում է՝ չնայած զինված պայքարի ընթացքում Ասադի զորքերը կորցրել են երկրի մի մասի կառավարումը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական վարչության պետ Ամոս Գիլադը:

Ըստ նրա՝ Սիրիայում իրավիճակն այնպիսին է, որ զինված ընդդիմությունը չի կարող հաղթել Ասադին, և իշխանություններն էլ չեն կարող հաղթել ընդդիմադիրներին, սակայն գնալով ավելի ու ավելի են Սիրիայի տարածքները դուրս գալիս կառավարական ուժերի վերահսկողությունից:

Հավելենք. Սիրիայի իշխանությունները մտահոգված են, որ ընդդիմադիրները կարող էին քիմիական զենք ստանալ մի շարք երկրներից, այնուհետև դրա օգտագործման մեջ մեղադրել կառավարական զորքերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում