Նախկինում հայտնի բրազիլացի ավտոարշավորդ Այրտոն Սեննայի բոլիդը հանվել է վաճառքի բրիտանական կայքերից մեկում: 1984 թվականի արտադրության Toleman TG184-2-ի սեփականատեր կարող է դառնալ ցանկացած անձ:
Մեքենայի նկարագրության մեջ նշվում է, որ այն վաճառվում է ամբողջովին հավաք վիճակում, միայն 1,5 լիտր աշխատանքային ծավալով, 4 մխոցանի Hart 415T տուրբոշարժիչը վերանորոգման կարիք ունի:
Toleman Motorsport-ը ստեղծվել է Ռոնի Բիրնի ու Պետ Սիմոնդսի կողմից 1984 թվականին Այրտոն Սեննայի համար: