Դեկտեմբերի 23-ին ձմեռային ակտիվ հանգստի սիրահարները նշում են սնոուբորդինգի համաշխարհային օրը
Ռուսաստան, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունգարիա, Իտալիա, Իսլանդիա, Ճապոնիա, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մոլդովա, Նորվեգիա, Սերբիա, Սլովենիա, Հարավային Աֆրիկա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ. ահա այն պետություններից մի մասի ցանկը, որոնք նշում են Սնոուբորդինգի համաշխարհային օրը:
Ձմեռային այս մարզաձևն արդեն 6-րդ տարին է՝ անընդմեջ նշվում է: 2006թ-ից սնոուբորդիստներն ու նրանց հարազատները անհամբերությամբ սպասում են այս օրվան, որպեսզի ուրախ ընկերախմբերով հավաքվեն, թեյ խմեն և ներկայացնեն նոր հնարքներ` շարժելով իրենց կողմնակիցների հիացմունքն ու հակառակորդների նախանձը:
Այս տոնը առաջինը սկսել են նշել եվրոպացիները : Այն նշում են նույնիսկ այն երկրներում, որտեղ ձյուն քիչ է լինում:
Կար ժամանակ, երբ սնոուբորդինգը որպես սպորտաձև չէր ընդունվում: Նրանց չէին թողնում օգտվել դահուկորդների համար նախատեսված վազքուղիներից:
Այս սպորտաձևում ամենահայտնի մարզիկներից է օլիմպիական երկակի չեմպիոն Շոն Ուայտը:
Սնոուբորդինգի համաշխարհային օրը ազդարարում է ձմեռային սեզոնի սկիզբ:
Հայտնի մարդկանց շրջանում քիչ չեն սնոուբորդինգի սիրահարները. Դաուտցեն Կրեզը, դքսուհի Քեթրինը, Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը:










































