Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Չգիտենք՝ ուր ենք գնում, չգիտենք՝ ինչպես գնանք և թե ինչ անենք (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է բեմադրող ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը:

Սուրեն, նոր եք վերադարձել Գերմանիայի Bunte Buhne փառատոնից, որին մասնակցում էիք Ձեր «Փսիխոզ 4.48» ներկայացմամբ, վերադարձել եք հաղթանակով: Կմանրամասնե՞ք:

– Նախևառաջ նկարագրեմ փառատոնին մեկնելու դժվարությունները: Այս տարի «Փսիխոզ 4.48»-ը երկու հրավեր ուներ, մեկը Պրահայում «Ապոստրոֆ» միջազգային  հեղինակավոր փառատոնն էր, որին չհասցրինք մասնակցել հայտնի պատճառներով. Սունդուկյան թատրոնի գլխավոր ռեժիսորը և գեղարվեստական խորհուրդը մի քանի ամիս շարունակ պատասխան չէին տալիս՝ արդյոք հնարավո՞ր է մեկնել, արդյոք կարելի՞ է ներկայացումը վերականգնել և այլն: Այդ փառատոնին չմասնակցելն ինձ լուրջ մտորելու առիթ տվեց և որոշեցի հաշվի չառնել ո՛չ գեղարվեստական խորհրդի, ո՛չ գլխավոր ռեժիսորի որոշումը, և ինքս իմ ուժերով ամեն ինչ նախաձեռնել՝ հաշվի առնելով այն, որ միջազգային փառատոնին բազմաթիվ երկրներից ընտրել են այս ներկայացումը, չմասնակցելն ուղղակի հանցագործություն համարեցի: Եվ մի քանի հիմնադրամի, հովանավորների շնորհիվ տոմսեր ձեռք բերեցինք. ի դեպ, Մշակույթի նախարարությունը մեկ տոմս գնեց, աջակցեց, ինչի համար շնորհակալ եմ:

Այդ դժվարությունները հաղթահարելուց հետո վերականգնեցինք ներկայացումը և մեկնեցինք փառատոնի: Փառատոնը տեղի էր ունենում Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, որը մշակութային քաղաք է, այնտեղ են օպերային և դրամատիկ թատրոնները, որոնք երկրում լավագույններից են: Փառատոնը մրցութային կարգով չէր, մեր ներկայացումը ամենավերջին օրն էր նշանակված: Ի ուրախություն ինձ՝ շատ բուռն ընդունեցին, ավելին՝ տեղի թատրոնի գեղարվեստական ղեկավարն առաջարկեց այն բեմադրել մյուս տարի իրենց թատրոնում արդեն գերմանացի դերասանների հետ, ինչը, կարծում եմ, մեծ հաղթանակ է: Կարևոր է՝ մեր դրոշը բարձրացնել, ասել, որ մեր երկրում էլ ժամանակակից թատրոն կա, սա լուրջ հաղթանակ է, լուրջ ձեռքբերում, քանի որ հաճախ արտերկրում Արմենիա անունը տալիս այն նույնացնում են Ալբանիայի հետ:

– Սուրեն, ներկայացումը հենց Հայաստանում ներկայանալու խնդիր ունի: Տևական ժամանակ է՝ Դուք  Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանի հետ կոնֆլիկտ ունեք: Ինչի՞ հասաք այս պայքարի արդյունքում, կոնֆլիկտը հանգուցալուծվե՞ց:

– Այս տարվա հունվարից նամակագրություն եմ իրականացնում թատրոնի գլխավոր ռեժիսորի հետ: Ի վերջո, նա պատասխանեց ինձ այն բանից հետ, երբ ինքս օրենքը տարա թատրոն և ասացի՝ օրենքը պահանջում է յուրաքանչյուր նամակի պատասխանել: Նա, վերջապես, պատասխանեց: Հրավիրվեց գեղխորհուրդ (ի դեպ,  Ազատ Գասպարյանին, որը ստորագրել էր նամակի տակ, որ չպետք է ներկայացումը լինի խաղացանկում, փողոցում հանդիպեցի և հարցրի՝ ինչումն է բանը, նա ասաց, որ ինքն այդպիսի գեղխորհրդի մասնակից չի եղել և չի ստորագրել դրա տակ), և թե ինչպես է անցկացվել գեղխորհուրդը` դա մի կողմ, բայց որ ներկայացումը միջազգային փառատոնից հրավեր է ստանում և գլխավոր ռեժիսորն ասում է ժամանակ չունենք, ես ուզում եմ հենց այսօր դեկտեմբեր ամսվա խաղացանկը տեսնեք՝ ինչի՞ ժամանակ ունի թատրոնը, որ միջազգային փառատոնի չի մեկնում:

Պատճառը բոլորովին ուրիշ է, այնտեղ երիտասարդները ճնշված են, 4-6 հոգանոց  դերասանական խումբ կա թատրոնում, որը թելադրում է գլխավոր ռեժիսորին՝ ինչ պետք է լինի: Վստահ եմ՝ եթե նրանցից մեկը լիներ իմ ներկայացման մեջ, ոչ միայն կմեկնեինք փառատոնին, այլ յուրաքանչյուր առաջարկիս և հրավերիս միանգամից կարձագանքեին: Թեև գլխավոր ռեժիսորն ամեն կերպ խոչընդոտեց, բայց ի տարբերություն գլխավոր ռեժիսորի՝ թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանն ինձ անընդհատ փորձում էր աջակցել փոքրիկ ֆինանսական և հոգեբանական խնդիրներում, ինչպես նաև ներկայացման համար նոր աթոռներ սարքեցին:

Սուրեն, տարիներ շարունակ դժգոհել եք երկրում իրականացված մշակութային քաղաքականությունից: Ի վերջո, երբ երկրում այսպիսի սնանկ քաղաքականություն է, ինչպե՞ս կարող էր մշակույթը փոխկապակցված չլինել դրան:

– Միանշանակ փոխկապակցված են միմյանց հետ և կարծում եմ՝ այսօր իսկապես ինչպիսին երկրի, այնպես էլ թատրոնի վիճակն է՝ անորոշ, չգիտենք՝ ուր ենք գնում, չգիտենք՝ ինչպես գնանք և թե ինչ անենք: Այսօր աշխատում եմ նաև արտերկրի թատրոններում և տեսնում եմ՝ այնտեղ որոշակի ծրագիր կա՝ ով պետք է լինի թատրոնի ղեկավար. թատրոնի ղեկավար կարող է լինել այն մարդը, որը իր կառավարման տարիների ծրագիրն է ներկայացնում, թե ինչ է անելու, որքանով է հանդիսատես ավելացնելու: Գաղտնիք չէ, որ բոլոր թատրոնները, որոնք պետության կողմից աջակցություն ունեն, այսօր հանդիսատեսի խնդիր ունեն և շատ լուրջ խնդիր ունեն: Օրենքն արգելում է դպրոցում և բուհում  վաճառել տոմսեր, ուստի ավելի է դժվարացել, այսօր 30-40 տոմս է վաճառվում, ինչը ծիծաղելի է: Մեզ մոտ այսօր բոլոր բնագավառներում քաոս է: Վրաստանն ինչո՞վ է առավել, որ հասել է այդ որակին և մակարդակին: Բոլոր բնագավառներում վերահսկողություն է պետք, պետք են մարդիկ, ովքեր կարող են լուրջ բան փոխել: Այսօր ես որևէ փոփոխություն չեմ տեսնում և այնքան հիասթափված եմ, որ թեև երբևէ չեմ մտածել, որ կարող եմ ուրիշ երկրում բնակվել և աշխատել, այսօր արդեն մտածում եմ՝ եթե բան չի փոխվելու, այստեղ անիմաստ է գործել:

Այս նախագահական ընտրություններին անգամ այլընտրանք չկա, ո՞ր դեպքում կլինի փոփոխություն:

– Միանշանակ համոզված եմ՝ փոփոխություն կլինի այն դեպքում, երբ ժողովուրդը  միահամուռ համախմբի, կոնկրետ հարցադրումներ անի, դուրս գա փողոց և սկսի պայքարել, որ վերջ, այլևս այսպես չենք ապրելու, չենք հանդուրժելու: Մինչդեռ ժողովրդին այնքան են խեղճացրել, որ  20.000 դրամ վերցնում, լռում է՝ չհասկանալով, որ այդ 20.000 դրամը տվողին հետ է վերադարձվում կրկնապատկված, զանգված կա, որ մտածում է՝ միևնույն է, ոչինչ չի փոխվելու, գոնե հացի փող վերցնեմ:

Ձևավորված քաղաքացիական խմբերը այս կամ այն խնդիրների շուրջ պայքարում են, բայց հասարակական կոնսոլիդացիա չի լինում:

– Այս հարցում մեղադրում եմ մեր բոլոր մտավորականներին, որոնք իրենցից հեղինակություն են ներկայացնում և այսօր լռում են, որոնց բերանը փակել են ինչ-որ աթոռ տալով կամ 60-70 տարի թողել են ինչ-որ փոքր դիրքի, ենթադրենք` բազմաթիվ անիմաստ միությունների նախագահներ, նրանք էլ բավարարված են: Ես չեմ ընդունում այն մտավորականին, որն այսօր ձայն չի բարձրացնում, ես չեմ ընդունում այն մտավորականներին, որոնք կուլ են գնում մեր ղեկավարության այն քայլերին, որոնք այսօր աբսուրդի են հասնում, ես չեմ ընդունում այն մտավորականներին, որոնք այսօր այդ հիմար սերիալներում նկարահանվում են և բթացնում մեր հասարակությանը:

Սա միտումնավո՞ր քաղաքականություն է:

– Կարծում եմ՝ միտումնավոր է, մենք այսօր լուրջ լիդերների կարիք ունենք, լուրջ մարդկանց, որոնք պետք է ճանապարհ ցույց տան և մարդկանց արթնացնեն: Մենք արժանի ենք լավ ապրելու, լավ կյանք ապրելու, քանի որ կյանքն այնքան կարճ է: Իսկ այս կարճ կյանքը գոյատևելու, հացի խնդրի համար ապրելն ուղղակի անիմաստ է:

Երիտասարդները պետք է ոտքի կանգնեն, միանան խնդրի շուրջ և պահանջեն լուծում, միայն այդ դեպքում այնտեղ՝ վերևում, լսելի կդառնա ձայնը, մարդիկ կսկսեն մտածել, որ այս հասարակությունն անկառավարելի է, մենք պետք է լուծենք այդ խնդիրը: Պարոնայք, եթե չեք կարողանում լուծել խնդիրներ, ուրեմն գնացեք ապրեք այն երկրներում, որտեղ գումարներ ունեք պահած, քանի որ մենք ենք տերը մեր երկրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում