Սոլյարիների սեփականատերերի ամերիկյան միությունը պնդում է, որ մաշկի արհեստական թխեցումը քաղցկեղ չի առաջացնում,- հաղորդում է Raut-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն, ուլտրամանուշակագույն արևայրուքի համար նախատեսված սարքավորումները որակավորում է որպես «վնասակար և կանցերոգենային:» Իսկ սոլյարիների սեփականատերերի միությունը մտադիր է հերքել վնասակարության մասին «առասպելները»:
Նրանք պնդում են, որ գիտական հետազոտությունները ուշադրություն չեն դարձրել պրոֆեսիոնալ սրահներին, այլ իրենց ուշադրությունը կենտրոնացրել են միայն տնային պայմաններում օգտագործելու համար նախատեսված սարքավորումների և բժշկական սարքերի վրա: Բայց եթե նկատի ունենան միայն սրահների սարքերը, քաղցկեղի վտանգը հավասարվում է զրոյի: Միության անդամները ընդգծել են նաև, որ ներկայումս նկատվում է D վիտամինի պակաս, ինչը վերականգնվում է սոլյարիի միջոցով:
Չնայած այն բանին, որ միության նախագահը պնդում է սարքավորումների անվտանգության կամ գոնե դրանց վտանգի չափազանցման մասին`ԱՄՆ-ում, որտեղ տարեկան 30 մլն մարդ սոլյարիի է հաճախում, ավելի են աճում մելանոմի զարգացման դեպքերը, իսկ սոլյարիի մշտական հաճախորդների 75 տոկոսը նաև քաղցկեղի բուժման հաստատությունների մշտական հաճախորդներն են:








































