Queen լեգենդար խմբի երկրպագուներին ընձեռված է սիրելի խմբի մասին գրականության ընթերցման հնարավորություն: Այս անգամ խոսքը խմբի ստեղծագործական ուղուն նվիրված գրքի էլեկտրոնային տարբերակի մասին: Այն կարելի է 16 դոլարով ձեռք բերել iBookStore-ում: Էլեկտրոնայի գիրքը մշակված է հատուկ iPad-ի համար: Այս մասին հայտնում է ZMAN.com-ը:
«Queen-ի 40 տարին» գիրքը հիմնված է 2011-ի հոկտեմբերին թողարկված Գարի Դոեթրիի տպագիր գրքի վրա: Ինտերակտիվ տարբերակում, որը ստեղծված է հատուկ Apple iBooks հավելվածի համար, ավելացված են դինամիկ պատկերասրահներ, Queen-ի ձայնագրություններ և խմբի յուրաքանչյուր անդամի կենսագրությունը: Գրքի էլեկետրոնային տարբերակի ստղծմանը մասնակցել է խմբի կիթառահար Բրայան Մեյը:
«Այդ աշխատանքը կստիպի մարդկանց վերանայել իրենց հայացքները ապագայի գրքի հանդեպ»,-ասել է Մեյը՝ ուրբաթ կայացած շնորհանդեսին:







































