Վնասված չինական նամականիշը օրերս Հոնկոնգում կայացած աճուրդում վաճառվել է 816 հազար դոլարով: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Նրանում երևում են աշխատավորներ՝ Չինաստանի կարմիր քարտեզի ֆոնին պատկերված հեղափոխական շարժման մասնակիցներ: Քարտեզի վրա սպիտակ գծով առանձնանում է Թայվանը: Նամականիշի վրա առկա է հետևյալ գրությունը.«Կոմունիզմ ամբողջ երկրում»:









































