Սևանա լճից 320մլնխմջուր բացթողնելուկապակցությամբհասարակական կազմակերպությունը շատ կոշտ հայտարարությամբհանդես եկավ:Երբ նախապատրաստվում էր այդ որոշումը, և հայտարարվում էր, թե տարիներաշտայինէ, որի պատճառով ջրամբարները դատարկ են (խոսքը Եղվարդի և Ազատանի ջրամբարների մասին է), բոլոր հասարակական կազմակերպությունները հանդես եկան հայտարարություններով, բայց ապարդյուն` նրանք անում են այն, ինչ ուզում են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի տնօրեն, բնապահպանԻնգա Զառաֆյանը:
Անդրադառնալով«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի այն հայտարարությանը, թե Սևանա լճի ջուրը գնում է Կասպից ծով` ՀԿ նախագահն ասաց. «Մենք նման հետազոտություն չենք արել, չգիտեմ, թե այդ ջուրն իրականում ուր է գնում, բայց կարող եմ ասել հետևյալը՝ նախկինում նրանց այն հայտարարությունները, թե այդ ջուրը գնում է դատարկ ջրամբարներ, իրականությանը չեն համապատասխանում: Դրանք բացարձակապես դատարկ չէին այն ժամանակ, հետո են դատարկվել, իսկ թե ուր գնաց այդ ջուրը, ինչու գնաց` այդպես էլ չպարզվեց:Կա հատուկ հանձնաժողով, որը վերահսկում է այդ ամենը, ներկայացնում Ազգային ժողովին, բայց նրանք ոչ ոքիո՛չ լսում են, ո՛չ էլ անգամ քննարկում»:
Տիկին Զառաֆյանը նշեց նաև, որ անգամ հիդրոէկոլոգիայիձկնաբանության ինստիտուտին ոչինչ չեն տեղեկացնում. «Նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի` այդ որոշմամբ խախտվում ենբնապահպանների իրավունքները, բայց ոչ մի ադեկվատ արձագանք չի եղել.Սևանա լճի հետ անում են այն, ինչ հարմար է, ինչ ուզում են»,- եզրափակեց Ի. Զառաֆյանը:










































